Սիրիական հակամարտությունը կարգավորելու համար պետք է վերջնական տեսքի բերել ընդդիմադիրների ցուցակը. Պեսկով
Международные новостиՍիրիական հակամարտությունը կարգավորելու համար հարկավոր է վերջնական տեսքի բերել ընդդիմադիր և ահաբեկչական կազմակերպությունների ցուցակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Դուք գիտեք, որ հաշտության, այսպես ասած, ակտիվ գործողությունները դադարեցնելու (ոչ ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ) հարցն արդեն ձևավորված է, սակայն դրա համար հարկավոր է վերջնական հասկանալ, թե որոնք են ահաբեկչական կազմակերպություններ, որոնք ընդդիմադիր: Ինչպես գիտեք, այդ աշխատանքը դեռ չի հաջողվել ավարտին հասցնել»,- ասել է Պեսկովը: