Օբաման Հոլիվուդին կոչ է արել բոլոր ամերիկացիներին հավասար հնարավորություններ ընձեռել
Международные новостиԱմերիկյան զվարճանքների ոլորտը պետք է հավասար հնարավորություններ ընձեռի բոլոր ամերիկացիներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` մեկնաբանելով «Օսկար» մրցանակի թեկնածուների ընտրության հետ կապված վերջին սկանդալը:
«Կարծում եմ, որ Կալիֆորնիան այս երկրի անհավանական զանազանության օրինակն է։ Դրանում է կայանում ուժը: Կարծում եմ, որ արվեստը միայն շահում է, երբ յուրաքանչյուրի պատմությունը կարող է ներկայացվել»,- նշել է պետության ղեկավարը` KABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Օբամայի կարծիքով` նման վերաբերմունքը թույլ է տալիս բոլոր բնակիչներին իրենց ամերիկյան ընտանիքի մի մասնիկը զգալ, այդ պատճառով էլ կինոոլորտը պետք է փնտրի տաղանդների, հնարավորություններ ընձեռի բոլորին:
Նա նշել է, որ «Օսկար»-ի շուրջ վեճն իրականում ավելի լայն խնդրի մի մասն է:
Ավելի վաղ դերասաններից ոմանք կոչ էին արել բոյկոտել «Օսկարի» մրցանակաբաշխությունը՝ գլխավոր անվանակարգերում սևամորթ դերասանների բացակայության պատճառով։