ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չի մշակում
Международные новостиԵվրահանձնաժողովը հերքել է լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում են նոր պատժամիջոցներ Իրանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Ռեյը:
«ԵՄ-ն չի ստացել ոչ մի հարցում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ մշակելու վերաբերյալ և չի քննարկում այդ հարցը»,- ասել է նա: