ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի պաշտպանունակության ամրապնդմանը
Международные новости2016 թվականին ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի պաշտպանունակության ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ներկայացնելով 2015-ի իր տարեկան հաշվետվությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արեւելյան ուղղությամբ մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Մենք օգնում ենք նրանց տարբեր միջոցներով ամրացնել իրենց պաշտպանունակությունը, արդիականացնել իստիտուտները եւ ամրապնդել բարեփոխումների անցկացման գործընթացը»,-ասել է Սթոլթենբերգը: