Ավստրալիայում ԻՊ-ի աջակիցը նախատեսում էր կենգուրուի միջոցով ահաբեկչություն իրականացնել
Международные новостиԱվստրալացի 19-ամյա Սեվդատ Ռամադան Բեսիմը նախորդ տարի ձերբակալվել և հայտնվել է Մելբուրնի դատարանի առջև ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով:
Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածներով, այդ թվում` ոստիկանին սպանելու մտադրության և գլխատելու փորձի համար: Ըստ իրավապահ մարմինների` ամբաստանյալն իր ծայրահեղական կողմնակիցների հետ քննարկել է հարձակման պլանը կենգուրուի միջոցով: Նա պատրաստվում էր կենդանիների վրա պայթուցիկներ կապել և նրանց վրա նկարել «Իսլամական պետության» խորհրդանշանը, այնուհետ նրանց ազատ արձակել ոստիկանության կողքին:
Բեսիմը ձերբակալվել է նախորդ տարի ապրիլի 18-ին` ոստիկանության կողմից Մելբուրնի հարավային արվարձաններում հակաահաբեկչական գործողություններ իրականացման արդյունքում: Այդ ժամանակահատվածում կասկածի տակ է եղել հինգ մարդ, որոնցից երկուսն, ըստ իրավապահ մարմինների, պլանավորել են ահաբեկչություն իրականացնել Ավստրալիայի և Նորվերգիայի բանակի օրը, որը նշվում է ապրիլի 25-ին Ավստրալիայում: