Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում հերքել են ռուսական A321-ի ահաբեկչությանն իրենց աշխատակցի մասնակցությունը
Международные новостиՏեղեկությունը, որ ռուսական A321 օդանավում ռումբը տեղադրել է Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի աշխատակիցը, հավաստի չէ: Այս մասին հայտարարել է օդանավակայանի տնօրենի տեղակալ Խանի Ռամզին:
«Ինչ է, նրանք որեւէ մեկին հարցաքննե՞լ են, որ հիմա այդպիսի տեղեկություն են տրամադրում: Եթե ապացույցներ կան, ապա պետք է ներկայացնեն ավիաաղետը հետաքննող հանձնաժողովին: Առայժմ դա չի արվել, որքանով ինձ հայտնի է»,- Ռամզիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: Եգիպտական ՆԳՆ-ում հայտարարել են, որ իրենք այդպիսի տվյալներ չունեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ռուսական հատուկ ծառայությունները պարզել են մի քանի ահաբեկիչների ինքնությունը, որոնք մասնակցել են Սինայի թերակղզում կործանված ռուսական A321 օդանավի դեմ հարձակման նախապատրաստմանը: