Կիեւի իշխանությունները դպրոցներում կարանտինը երկարացրել են մինչեւ փետրվարի 8-ը
Международные новостиԿիեւի իշխանությունները որոշել են գրիպի համաճարակի պատճառով եւս մեկ շաբաթով երկարացնել կարանտինը Ուկրաինայի մայրաքաղաքի դպրոցներում. դպրոցականները դասերին կվերադառնան փետրվարի 8-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հայտնել Է Կիեւի քաղաքային պետական վարչակազմի նախագահի տեղակալ Աննա Ստարոստենկոն:
«Կիեւն այժմ համաճարակի բարձրակետին Է: Երեխաներին վտանգի չենթարկելու համար մենք որոշեցինք կանխարգելիչ կարանտինը շարունակել եւս մեկ շաբաթ եւ դասերը վերսկսել փետրվարի 8-ին»,-նրա խոսքը մեջբերում Է Կիեւի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին հայտարարել Էր, որ գրիպով հիվանդացության համաճարակային շեմը գերազանցված Է Ուկրաինայի 24 մարզերից 18-ում: Ավելի ուշ երկրի պետական սանԷպիդ ծառայությունը հայտարարել Էր երկրի տարածաշրջանների մեծ մասում գրիպով հիվանդացության անկման մասին: Հունվարի 29-ին առողջապահության նախարարությունը հայտնել Է, որ գրիպից արդեն 155 մարդ Է մահացել: Կիեւի դպրոցներում կարանտին Էր սահմանվել հունվարի 16-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: