Boeing-ը հաղթել է ԱՄՆ նախագահի համար օդանավ տրամադրելու մրցույթում
Международные новостиԱմերիկյան Boeing կորպորացիան ԱՄՆ նախագահի համար օդանավ մատակարարելու պայմանագիր է ստորագրել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնը:
Ընկերությունը 25,8 մլն դոլարի նախնական պայմանագիր է կնքել՝ նախագծի վրա աշխատելու համար, հաղորդում է Gazeta-ն:
Ներկայումս ԱՄՆ նախագահի համար որպես Air Force One օգտագործվող Boeing VC-25 օդանավերը կփոխարինվեն նոր օդանավերով, որոնք կլինեն Boeing 747-8 հիմքի վրա:
ԱՄՆ նախագահի համար Boeing VC-25 երկու հատուկ օդանավերն արտադրվել են 1990 թվականին՝ Boeing 747-200B մոդիֆիկացիայի հիմքի վրա՝ բարելավված սարքավորումներով: