Թուրքիայում սպանվել են երեք ադրբեջանցիներ
Международные новостиԹուրքիայի Շիռնաքի նահանգի Ջիզրե քաղաքում դաժանաբար սպանվել են Վրաստանի քաղաքացի երեք ադրբեջանցիներ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, քաղաքի բնակարաններից մեկում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Էմա Շարիփովայի, նրա քրոջ` Էլնազի եւ թոռան` Շահիբի մարմինները` վիզը կտրված վիճակում: Միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել: