Իրանը կվերականգնի գորգերի արտահանումը ԱՄՆ
Международные новостиԻրանի գորգագործական արդյունաբերության վարչության ղեկավար Համիդ Քարգարը հայտարարել է, որ 2016թ. կվերականգնվի Իրանից ԱՄՆ գորգերի արտահանումը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mehr-ը։
«Իրանական գորգերի նկատմամաբ ամերիկացի գործարարների մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, որ մատակարարումներն Ամերիկա շուտով կվերսկսվեն»,- ասել է Քարգարը։
Երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է դարձել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո։