Մոսկվայի արտադրամասերից մեկի հրդեհից 12 մարդ է մահացել. նրանց թվում կան երեխաներ
Международные новостиՄոսկվայի կարի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, զոհերից 3-ը երեխաներ են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանի պաշտոնակատար Պավել Աստրախովը:
Քննիչները հետաքննում են դեպքը:
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ քննարկվում են հրդեհի բռնկման տարբեր պատճառներ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ կանխամտածված հրդեհման տարբերակ:
«Մարդկանց մահվան հստակ պատճառները պարզելու համար մի շարք փորձաքննություններ տեղի կունենան»,-հաղորդել է Իվանովան: