ՌԴ հատուկ ծառայությունները թուրք «Գորշ գայլերին» կասկածում են Սինայում ավիաաղետին մեղսակից լինելու մեջ
Международные новостиԵգիպտոսում «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 օդանավում ահաբեկչության կազմակերպմանը կարող են մեղսակից լինել Թուրքիայի «Գորշ գայլեր» ազգայնամոլ խմբավորման զինյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի հատուկ ծառայությունների աղբյուրների:
Ինչպես նշում է հրատարակությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված «Թուրք գայլերը» Եգիպտոսում գործում են 1960-ական թվականների վերջից: Ենթադրվում է, որ հենց «Գորշ գայլերը», մասնավորապես, Ալպարսլան Չելիկն է սպանել խփված Սու-24 ռուսական ինքնաթիռի օդաչուին, որը դուրս էր նետվել ինքնաթիռից այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերը խոցել էին Սիրիայում մրտական գործողությանը մասնակցած ինքնաթիռը: