Լուկաշենկոն Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո որոշեց հանգստանալ Սոչիում
Международные новостиԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է կարճատեւ արձակուրդ անցկացնել Սոչիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
«Պետության ղեկավարը որոշեց կարճատեւ արձակուրդ անցկացնել Սոչիում»,- Էյսմոնտի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
Սոչիում մնալու որոշումը Բելառուսի նախագահն ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ կայացած հանդիպումից հետո: Դրա ընթացքում Լուկաշենկոն եւ ռուսական կառավարության ղեկավարը ոչ պաշտոնական պայմաններում քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական գործընկերության, ինտեգրացիոն գործակցության եւ միջազգային օրակարգի հարցերը: