ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը զգալիորեն կթուլացնի Եվրոպան. Մարտին Շուլց
Международные новостиԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը բացասական հետեւանքներ կունենա Եվրոպայի եւ Եվրամիության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մեծ Բրիտանիայի դուրս գալը ոչ միայն տնտեսական հետեւանքներ կունենա, այլեւ կթուլացնի Եվրոպայի դերն աշխարհում: Դա խիստ անցանկալի քայլ կլինի»,-ասել Է Շուլցը: Նա նշել Է, որ «առանց ԵՄ-ի Մեծ Բրիտանիայի շուկան զգալիորեն կնեղանա»: «Իր հերթին Եվրամիությունը կզրկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամից, որը վետոյի իրավունք ունի: Դա կհանգեցնի միջազգային ոլորտում ԵՄ-ի ազդեցության նվազեցմանը»,-նշել Է Շուլցը:
Նրա խոսքով՝ նախընտրելի Է, որ Մեծ Բրիտանիան մնա ԵՄ-ում: «Բայց չի կարելի դրան ձգտել ամեն գնով»,-ընդգծել Է Եվրախորհրդարանի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: