Իսրայելական բանակը մասնակիորեն շրջափակել Է պաղեստինցիների Ռամալլահ քաղաքը
Международные новостиԻսրայելացի զինծառայողները Հորդանան գետի արեւմտյան ափին մասնակիորեն շրջափակել են պաղեստինցիների Ռամալլահ քաղաքն այն փոխհրաձգությունից հետո, որի հետեւանքով վիրավորվել են երեք իսրայելացի զինվորներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը, միայն Ռամալլահի բնակիչներին Է թույլատրվում մուտք գործել քաղաք եւ դուրս գալ այնտեղից:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ռամալլահի դատախազության շենքում պահապան զինվոր աշխատող պաղեստինցին կրակ Է բացել քաղաքի արվարձանի ուղեփակոցում:
France-Presse գործակալության տեղեկատվությամբ՝ փետրվարի 1-ին փակվել Է այն ուղեփակոցը, որտեղ տեղի Է ունեցել հրաձգությունը, ինչպես նաեւ քաղաքի մի քանի ուղեմուտքեր:
Ռամալլահի մատույցում ավտոմոբիլների մեծ խցանում Է գոյացել, քանի որ բոլոր ավտոմեքենաները մանրազնին խուզարկվում են:
Իսրայելացիների վրա պաղաստինցիների հարձակումների եւ իշխանությունների պատասխան միջոցների հետեւանքով հոկտեմբերից ի վեր զոհվել են 25 իսրայելացիներ եւ գրեթե 150 պաղեստինցիներ: