Պուտինը տեղյակ է իր հետ հանդիպելու Էրդողանի ցանկության մասին
Международные новостиՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել իր հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակԴմիտրի Պեսկովը:
«Պուտինին հայտնել են նախագահ Էրդողանի այդ ցանկության մասին»,- ասել է Պեսկովը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պատասխան է տվել Պուտինն այդ տեղեկությանը` Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ որևէ բան չի ավելացնի ասվածին:
Ռուսական ինքնաթիռի կողմից թուրքական օդային սահմանը խախտելու տեղեկատվության վերաբերյալ Պեսկովը հայտնել է, որ իրենք ելնում են ՌԴ պաշտպանության նախարարության պարզաբանումից, որում ասվում է, որ որևէ խախտում տեղի չի ունեցել:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ ավիացիոն ուժերին պատկանող Սու-34 ինքնաթիռը հունվարի 29-ին խախտել է Թուրքիայիօդային սահմանը: Անկարայում ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Իգոր Միտյակովը հաստատել է դեսպանի և թուրքականարտաքին գերատեսչության ներկայացուցչի հետ հանդիպման իսկությունը, սակայն մանրամասներ չի ներկայացրել: Թուրքիայինախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ցանկանում էխոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: