ՌԴ-ի օդուժը Սիրիայում մեկ շաբաթում զինյալների ավելի քան 1,3 հազար օբյեկտ Է ոչնչացրել
Международные новостиՌուսաստանի օդուժը Սիրիայում մեկ շաբաթում ահաբեկիչների ավելի քան 1,3 հազար օբյեկտ Է ոչնչացրել 468 մարտական թռիչքների ընթացքում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Անցած շաբաթվա ընթացքում ռուսական ինքնաթիռները 468 մարտական թռիչք են կատարել Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ընդ որում՝ 24 թռիչք Ռուսաստանի տարածքից կատարել են Տու-22մ3 հեռահար ռմբակոծիչները»,-ասել Է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ մարտական թռիչքների ընացքում ահաբեկչական ենթակառուցվածքի 1354 օբյեկտ Է խոցվել Հալեպի, Լաթաքիայի, Համայի, Հոմսի, Դամասկոսի, Ռաքայի, Դերիայի եւ Դեր Էզ Զորի նահանգներում: