Ադրբեջանի իշխանամետ երիտասարդական կազմակերպության առաջնորդը ծաղրել է Ալիեւի հռչակած «ադրբեջանականության» գաղափարը
Международные новостиԱդրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» իշխանությանը մոտ կանգնած «Իրելի» հասարակական երիտասարդական միության նախագահ, իշխանության կողմից «օրինակելի» ճանաչված երիտասարդներից Միրհասան Սեիդովը երկու տասնյակից ավելի տարի առաջ Ադրբեջանի իշխանութան կողմից հռչակված «ադրբեջանականության» գաղափարը գնահատել է որպես «անպատասխանատու տերմին» եւ ծաղրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, bastinfo.com-ը հայտնում է, որ այդ մասին «օրինակելի երիտասարդը» գրել է Facebook-ի իր էջում:
Նշվում է, որ Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարությունից, ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդից եւ Երիտասարդության հիմնադրամից 2015 թվականին 500 հազար մանաթ միջոց եւ դրամաշնորհ ստացած կազմակերպության նախագահը երիտասարդներին կոչ է արել «ադրբեջանականություն չանել», եւ հեգնանքով է վերաբերվել իշխանության 22 տարվա լոզունգին:
«Իրելի» հասարական միությունը նախկինում եղել է նախկին պատգամավոր Ջեյհուն Օսմանլըի, իսկ այժմ գտնվում է պատգամավոր Ֆուադ Մուրադովի վերահսկողության տակ:
Ադրբեջանական կայքը դժգոհում է, որ իշխանությունն այդ երիտասարդությանն է օրինակ բերում ապագայի համար եւ մեծ ֆինանսական միջոցներ հատկացնում, որը հեգնանանքով է վերաբերվում Իլհամ Ալիեւի կողմից շարունակվող «ադրբեջանականությանը»: