Վրաստանում տնտեսական աճի դանդաղում Է արձանագրվել
Международные новости2015 թվականին Վրաստանի տնտեսական աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել Է 2,8 տոկոս:
Այդ մասին ասված Է Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատ»-ի նյութերում:
2014 թվականին երկրի ՀՆԱ-ի աճը, «Սաքստատ»-ի ճշտված տվյալների համաձայն, կազմել Է 4,6 տոկոս:
Տնտեսական աճին խոչընդոտել են հիմնականում արտաքին գործոնները, նշվում Է Վրաստանում Ազգային բանկի նյութերում:
Տարածաշրջանի ծանր տնտեսական իրադրությունը բացասաբար Է ազդում ապրանքների ու ծառայությունների արտահանումից եկամուտների վրա: Տարվա ընթանցքում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված Է եղել ներքին սպառմամբ, որը թուլացած Է ստացվող դրամական փոխանցումների նվազման եւ օտարերկրյա արժույթով տրված վարկերի սպասարկման բեռի պատճառով, նշել են Ազգային բանկում:
Դեկտեմբերին Վրաստանի տնտեսական աճը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել Է 0,3 տոկոս: