Թուրք-սիրիական սահմանին հրետանակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի զինվոր. ԶԼՄ-ներ
Международные новостиԹուրք-սիրիական սահմանին հրետանակոծության հետևանքով զոհվել է սիրիական բանակի 1, վիրավորվել` 5 զինվոր:
Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր Լաթաքիայի հյուսիսային հատվածում:
Ներկայում Լաթաքիայի հյուսիսում սիրիական բանակի ստորաբաժանումներն իրականացնում են հարձակվողական օպերացիա այդ հատվածում տեղակայված ահաբեկչական խմբավորումների՝ մասնավորապես Իսլամական պետության և Ջաբհաթ ալ Նուսրայի դեմ:
Կառավարական ուժերի գլխավոր նպատակն է վերահսկողության տակ պահել Թուրքիայի հետ սահմանը, որտեղից ծայրահեղականները պարբերաբար ստանում են նյութական, ռազմական օգնություն: