Իտալիայում բռնագրավվել է Մուսոլիիին պատկանած զբոսանավը
Международные новостиԻտալիայի իշխանությունները կալանավորել են մի գործարարի եւ բռնագրավել միլիոնավոր դոլարներ գնահատվող նրա ունեցվածքը, այդ թվում նաեւ այն զբոսանավը, որը ժամանակին պատկանել Է Բենիտո Մուսոլինիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դիկտատորն զբոսանավը նվեր Էր ստացել 1930-ական թվականներին ֆաշիստական կուսակցության գծով իր ընկերոջից եւ այն վերանվանել «Սեւ բոց»:
Հռոմի ֆինանսական ոստիկանությունը նավը բռնագրավել Է ներկայիս սեփականատիրոջից՝ 68-ամյա Սալվատորե Սկիլանտեից: Նրան կասկածում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: