Հորդանանի թագավորը կարող է դադարեցնել Սիրիայից փախստականների ընդունումը
Международные новостиՀորդանանի Աբդալա Երկրորդ թագավորը հայտարարել Է, որ եթե Եվրամիության երկրներն օգնություն չցուցաբերեն իր երկրին Սիրիայից փախստականների ընդունման հարցում, ապա նրանց համար ավելի դժվար կլինի գլուխ հանել սաստկացող միգրացիոն ճգնաժամից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես BBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է Աբդալա Երկրորդը, Սիրիայից հարյուր հազարավոր փախստականների ներհոսքը հսկայական ճնշում Է գործադրում երկրի ենթակառուցվածքի ու տնտեսության վրա, եւ Հորդանանը, ամենայն հավանականությամբ, հարկադրված կլինի դադարեցնել սիրիացի փախստականների ընդունումը: «Վաղ թե ուշ այդ ամբարտակը կարող Է ճեղքվել»,-նշել Է միապետը:
Աբդալա Երկրորդի խոսքով՝ Հորդանանի պետբյուջեի մոտավորապես 25 տոկոսը ծախսվում Է փախստականներին օգնելու համար, սոցիալական ծառայություններն աշխատում են իրենց առավելագույն հնարավորություններով, աճում Է գործազրկությունը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Սիրիայից Հորդանան են ժամանել 635 հազար փախստականներ: Երկրի իշխանությունները պնդում են, որ Հորդանանում ապրում են շուրջ 1 մլն սիրիացիներ, ներառյալ նրանք, ովքեր երկիր են ժամանել դեռ մինչեւ 2011 թվականին զինված հակամարտության սկսվելը: