Իրանի ԱԳ նախարարը փետրվարի 5-ին կայցելի Մեծ Բրիտանիա
Международные новостиԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը փետրվարի 5-ին կայցելի Մեծ Բրիտանիա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իրանական Fars գործակալությանը:
«Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը փետրվարի 5-ին կայցելի Մեծ Բրիտանիա՝ բրիտանացի պետական ծառայողների հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային գործընթացները,-ասված Է հաղորդագրության մեջ:-Զարիֆը կդառնա Իսլամական Հանրապետության առաջին ԱԳ նախարարը, որը վերջին 12 տարվա ընթացքում կայցելի Մեծ Բրիտանիա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: