ԱՄՆ-ը մտադիր է քառակի ավելացնել ռազմական ծախսերը Եվրոպայում. The New York Times
Международные новостиԱՄՆ-ը մտադիր Է 2017 թվականին ավելի քան չորս անգամ՝ ներկայիս 789 մլն դոլարից մինչեւ 3,4 մլրդ դոլար, ավելացնել Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի տեղակայման բյուջետային հատկացումները: Դա արվելու Է, նախեւառաջ, որպես «Ռուսաստանի զսպման միջոց», փետրվարի 2-ին հաղորդել Է The New York Times թերթը:
«Նախագահ Օբաման պլանավորում Է զգալիորեն ավելացնել ծանր սպառազինությունների, զրահատեխնիկայի եւ այլ սարքավորումների տեղակայումը Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի՝ ՆԱՏՕ-ի մեջ մտնող երկրներում այն միջոցառումների շրջանակներում, որոնք, վարչակազմի ներկայացուցիչների խոսքով, նպատակամղված են Ռուսաստանի զսպմանը»,- գրում Է հրատարակությունը:
Լրացուցիչ սպառազինության եւ տեխնիկայի վճարման համար Սպիտակ տունը մտադիր Է «ավելի քան 3,4 մլրդ դոլար գումարի բյուջետային պահանջ ներկայացնել 2017 թվականին Եվրոպայում ռազմական ծախսերի համար», հրատարակությանը հայտնել են աղբյուրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: