Թաիլանդում գրանցվել Է Զիկա վիրուսով հիվանդանալու առաջին դեպքը
Международные новостиԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում գրանցվել Է Զիկա վիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին հաղորդել Է Թաիլանդի ազգային հեռուստաալիքը:
Զիկա վիրուսը հայտնաբերվել Է Թաիլանդի քաղաքացու՝ 20-ամյա մի երիտասարդի մոտ, որը վիրուսի ախտանիշներով տեղափոխվել Է Բանգկոկի Bhumibhol Hospital հիվանդանոց:
Ներկայում հիվանդանոցի բժիշկները պարզում են, թե երիտասարդ թաիլանդացին որտեղ եւ ինչ պայմաններում կարող Էր վարակվել վիրուսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: