Ադրբեջանի բանկային հատվածում գործազուրկների «բանակ» է ստեղծվել
Международные новостиԱդրբեջանի բանկային հատվածը կրախի է ենթարկվել: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ &laq uo;Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու գործընթացը շարունակվում է:
Ինչպես հաղորդում է virtualaz.orgլրատվական կայքը, միայն Atrabank-ի փակվելու պատճառով գործազուրկ են դարձել 200 աշխատակիցներ:
Բանկային հատվածում կրճատումների եւ փակված աշխատատեղերի հետ կապված Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի գործադիր տնօրեն Յունուս Աբդուլովը կայքին հայտնել է, որ հստակ տեղեկություններ չունեն փակված աշխատատեղերի քանակի մասին` նշելով, որ այն կարող է հասնել հազարների:
«Մի քանի տարի առաջ Ադրբեջանի բանկային հատվածում աշխատողների թիվը հասնում էր մոտ 10 հազարի: Վերջին իրավիճակից տեղեկություն չունենք, բանկերն այդ մասին մեզ տեղեկություն չեն հաղորդում: Այդուհանդերձ, այն կարող է հասնել հազարների», -ասել է նա:
Գործադիր տնօրենը հավելել է, որ Ասոցիացիան հետեւում է բանկային հատվածում տեղի ունեցող գործընթացներին եւ դեռեւս խուսափում է մեկնաբանություններից: