Ադրբեջանի շրջանների 90 տոկոսը կախված են դոտացիաներից
Международные новостиԱդրբեջանի շրջանների 90 տոկոսը գտնվում են դոտացիաների վրա եւ ֆինանսավորվում են կենտրոնից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, Գուբայի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանինախագահի հասարակական-քաղաքականհարցերով օգնական Ալի Հասանովը:
Հասանովն ասել է, որ երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի պայմաններում նման իրավիճակն այլեւս չի կարող շարունակվել, շրջանները պետք է ազատվեն կենտրոնից արվող լրավճարներից, ինչով կնվազի գործազրկության մակարդակը:
«Պետությունը պետք է պահպանի միայն ամենակարեւոր հարցերի ֆինանսական ապահովումը», -ասել է նա:
2015 թվականին նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը կազմել է 10 մլրդ դոլարից ավելի: 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը: Ադրբեջանի կառավարությունը շտկում է կատարել 2016 թվականի պետբյուջեում` նավթի մեկ բարելի գինը 50 դոլարի փոխարեն հաշվառելով 25 ԱՄՆ դոլար: Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ դրա հետ միասին` 2016 թվականի պետբյուջեում 1,7 մլրդ մանաթ դեֆիցիտ է կանխատեսվում: Ադրբեջանի ղեկավարությունը շտապ սկսել է 4 մլրդ դոլարի որոնումների գործընթաց` երկրում հնարավոր սոցիալական պայթյունից խուսափելու համար:-