Բավարիայի վարչապետը հուսով Է, որ շուտով կչեղարկվի ԵՄ-ի եւ ՌԴ-ի միջեւ պատժամիջոցների ռեժիմը
Международные новостиՌուսաստանի հետ Եվրամիության պատժամիջոցային ռեժիմը բացասական ազդեցություն Է գործում առեւտրական հարաբերությունների եւ, մասնավորապես, Բավարիայի տնտեսության վրա: Սահմանափակող միջոցների վերացումը համապատասխանում Է բոլոր կողմերի շահերին, սակայն նախ պետք Է իրագործվեն Մինսկի համաձայնությունները: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել Է այդ ֆեդերալ երկրամասի վարչապետ Հորստ Զեեհոֆերը Մոսկվա կատարելիք իր աշխատանքային այցի նախաշեմին:
Հակառուսական պատժամիջոցներն, անշուշտ, ազդեցություն են գործում Եվրամիության, Գերմանիայի եւ Բավարիայի առեւտրական գործընկերների վրա: Սաստիկ տուժել Է Բավարիայի տնտեսությունը, այդ թվում՝ ագրարային եւ մթերային ճյուղերը: Ես հուսով եմ՝ բոլոր կողմերի օգտին Է, որ շուտով գտնվի այս հակամարտության լուծումը»,- ասել Է քաղաքական գործիչը: