Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բացահայտ պատերազմի սպառնալիքն ավելի մեծ Է, քան անցյալ տարի. Պորոշենկո
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերթական անգամ Ռուսաստանին մեղադրել Է Ուկրաինա ռազմական ներխուժում նախապատրաստելու մեջ: Գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում նա, մասնավորապես, հայտնել Է, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բացահայտ պատերազմի սպառնալիքն ավելի մեծ Է, քան անցյալ տարի», եւ «Ռուսաստանը մեծ ներդրումներ Է կատարում» դրան նախապատրաստվելու գործում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերստին պնդելով, որ ՈՒկրաինայի տարածքում ներկա են «մոտավորապես 8 հազար ռուս զինվորներ՝ ռուսական հրամանատարությամբ, իսկ ՈՒկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի նոր ռազմաբազաներ են տեղակայված», Պորոշենկոն հայտարարել Է, որ պաշտպանվելու համար Ուկրաինան պատրաստ Է զենք ստանալ Գերմանիայից, քանի որ խոսքը վերաբերում Է Եվրոպայի անվտանգությանը: Հարցազրույցի ավարտին, սակայն, նա հավելել Է, որ գերակայությունը պետք Է լինի դիվանագիտական լուծումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: