Ֆլորիդայի նահանգի չորս օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Զիկա տենդի պատճառով
Международные новостиԱռողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ է փետրվարի 3-ին հայտարարվել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի չորս օկրուգներում, որտեղ Զիկա տենդով վարակվելու չորս դեպք է բացահայտվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք պետք է երաշխավորենք, որ Ֆլորիդան պատրաստ է եւ կարող է արագ գործել Զիկա տենդին հակազդելու առումով»,- հայտարարել է նահանգի նահանգապետ Ռիկ Սքոթը:
Նահանգապետի հրամանագիրը թույլատրում է գյուղատնտեսության վարչությանը հատուկ միջոցներ ձեռնարկել այն մոծակների դեմ, որոնք կարող են հիվանդության տարածողներ լինել: Բացի այդ, առողջապահության վարչությանը կարգադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղական եւ համերկրային բժշկական իշխանությունների պահանջներին համապատասխան:
Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, Ֆլորիդայի իշխանությունները գտնում են, որ Ֆլորիդայում գրանցված բոլոր ինը դեպքերում էլ մարդիկ վարակվել են նրանցից, ովքեր վերջին ժամանակներս եղել են այն երկրներում, որտեղ այժմ տարածված է տենդը:
Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն Է, որը երբեմն մարդուն Է փոխանցվում մոծակների միջոցով, եւ բնորոշվում Է բարորակ ընթացք ունեցող տենդով: Վիրուսն առավել վտանգավոր Է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ հարուցում Է միկրոցեֆալիա՝ ուղեղի պոտենցիալ ծանր ախտահարումներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: