Մոսկվան չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին. Լավրով
Международные новостиՄոսկվան չի մոռանա Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին, բայց բարեկամաբար Է տրամադրված թուրք ժողովրդի նկատմամբ: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Limes իտալական հանդեսին տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տեքստը փետրվարի 4-ին հրապարակված Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մենք չենք մոռանա այդ օժանդակությունն ահաբեկիչներին,-ընդգծել Է նախարարը:-Միեւնույն ժամանակ հավասարության նշան չենք դնում այսօրվա կառավարող վերնախավի, որն ուղղակի պատասխանատվություն Է կրում Սիրիայում մեր զինծառայողների զոհվելու համար, եւ թուրք ժողովրդի շրջանում մեր վաղեմի եւ հուսալի բարեկամների միջեւ»:
Ռուսաստանի համար ահաբեկչության դեմ պայքարի հարցը, հավասարապես նաեւ Սիրիայի իրադրության կարգավորումը «սկզբունքային բնույթ Է կրում»: «Ուստի ռուսական ռմբակոծիչի վրա Թուրքիայի ռազմաօդային ուժերի գրոհը չի կարող փոխել մեր մոտեցումները,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը:-Եթե թուրքական սադրանքը այդ նպատակն Էր հետապնդում, ապա դրա հեղինակներն ակնհայտորեն սխալվել են»: