Ահաբեկչական խմբավորումները հրթիռներ են արձակել Նոր գյուղի վրա
Международные новостиՄինչ սիրիական բանակը վերացնում էր Հալեպի Նպպոլ և ալ-Զահրայի շրջափակումը, հրթիռներ են արձակվել Նոր գյուղի վրա: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Perio news-ը, փետրվարի 3-ին ահաբեկչական խմբավորումների կողմից մոտ չորս տարվա շրջափակումից հետո սիրիական բանակը վերցրել է Հալեպի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող Նպպալ ու ալ-Զահրա ավանները: Սիրիական բանակի ու զինված ուժերի հրամանատարությունը հրապարակել է հաղորդագորություն, որում ասում են, որ Նպպալ ու ալ-Զահրա ավանների ապաշրջափակումը հնարավոր է դարձել սիրիական բանակի և նրանց կողքին կռվող կամավորական ջոկատների ջանքերով:
Շրջափակման վերացման լուրը մեծ արձագանք է գտել Հալեպում ու դրա սահմաններից դուրս: Բայց մինչ սիրիական բանակը առաջխաղացում է ունեցել վերջին օրերին, ահաբեկչական խմբավորումները երեկոյան ժամներին մի քանի հրթիռ են արձակել Նոր գյուղ շրջանի մի քանի կետերի վրա` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սահակյան վարժարանի միացնող բաժնի, նույն փողոցի վրա գտնվող էլեկտրամատակարարման կայանի ուղղությամբ, որը բռնկվել է: Տեղի ուենցած պայթյունների պատճառով վիրավորվել են մարդիկ, նյութական ծանր վնաս է պատճառվել շրջանի ավտոմեքենաներին, բնակարաններին, խանութն երին:
Պետք է նշել, որ սիրիական բանակն իր առաջխաղացմամբ կարողացել է վերջնականորեն կտրել թուրք-սիրիական ընդդիմության առկա անմիջական ճանապարհը: