Լավրովը եւ Քերին պայմանավորվեցին կարճատեւ դարձնել միջսիրիական բանակցությունների դադարը
Международные новостиՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պայմանավորվել են ջանքեր գործադրել, որպեսզի միջսիրիական բանակցությունների դադարը հնարավորինս կարճ լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը: Լավրովը եւ Քերին պայմանավորվել են համաձայնեցնել օդային ճանապարհով Սիրիայի շրջափակված շրջաններ հումանիտար օգնություն հասցնելու համատեղ գործողությունները, նշել են գերատեսչությունում:
Ըստ Reuters-ի, Քերին հայտարարել Է, որ Լավրովի հետ կայացած վերջին խոսակցության ընթացքում կողմերը փոխըմբռնման են հասել Սիրիայում հրադադարի ռեժիմը քննարկելու անհրաժեշտության հարցում:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը մասնակցում Է Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովին, որն ընթանում Է Լոնդոնում:
Բացի այդ, Քերին հուսով Է, որ Ժնեւի միջսիրիական բանակցությունները կվերսկսվեն փետրվարին, եւ այդ ժամկետը չի հետաձգվի: Այդ մասին նա գրել Է Twitter-ի իր պաշտոնական Էջում: Նա նաեւ նշել Է, որ Սիրիայի կառավարությունը պետք Է դադարեցնի հարվածները ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններին եւ ապահովի հումանիտար օգնության առաքումն այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: