Գերմանիան երեք տարում 2,3 մլրդ եվրո կհատկացնի սիրիացի փախստականների կարիքների համար. Մերկել
Международные новостиԳերմանիան առաջիկա երեք տարվա ընթացքում միջազգային տարբեր հումանիտար կազմակերպությունների կհատկացնի 2,3 մլրդ եվրո, որը կօգտագործվի սիրիացի փախստականների եւ արաբական այդ երկրում քաղաքացիական պատերազմից տուժած անձանց կարիքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հա յտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ Լոնդոնում ելույթ ունենալով Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովում:
Կառավարության ղեկավարը նշել Է, որ արդեն այս տարի ֆեդերալ հանրապետությունը «1,1 մլրդ եվրո կհատկացնի ՄԱԿ-ի գծով հումանիտար ծրագրերին»:
«Ֆեդերալ կառավարությունը համոզված Է, որ փախստականների հոսքերը կարող են կրճատվել միայն այն դեպքում, եթե մենք այդ հոսքերի առաջացման պատճառների դեմ պայքարենք տեղում»,-հայտարարել Է Մերկելը խորհրդաժողովի սկսվելուց առաջ:
Ըստ Reuters-ի՝ նա նաեւ նշել Է, որ շահագրգիռ բոլոր կողմերը, «բայց նախեւ առաջ Ասադի ռեժիմը», պետք Է պատասխանատվություն ստանձնեն Սիրիայում հրադադարի հաստատման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: