Սիրիական ճգնաժամի համար պատասխանատվությունը կրում Է միջազգային հանրությունը. Պան Գի Մուն
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջազգային հանրակցության վրա Է դրել հինգ տարի շարունակվող սիրիական ճգնաժամի պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը փետրվարի 4-ին զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցի նրա պաշտոնական Էջում:
«Շուտով կսկսվի սիրիական ճգնաժամի վեցերորդ տարին: Միջազգային հանրակցությունն Է կրում ամբողջ պատասխանատվությունն այն բանի համար, որ չի կարողացել այն կարգավորել»,-նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ միջսիրիական բանակցությունները խափանվել են Սիրիայում օդային հարվածների հանկարծակի ավելացմամբ, ինչը մեծ անհանգստություն Է առաջացնում: Այդ մասին նա հայտարարել Է՝ Լոնդոնում՝ ելույթ ունենալով Սիրիայի դոնոր երկրների խորհրդաժողովում:
Միջսիրիական բանակցությունները կասեցումը ցույց Է տալիս, թե որքան խորն են տարաձայնությունները կողմերի միջեւ, հայտարարել Է Պան Գի Մունը: «Բանակցությունների ժամանակավոր դադարը, (հայտարարվել Է գլխավոր քարտուղարի՝ ՍԱՀ-ի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի կողմից) ցույց Է տալիս, թե որքան խորն են տարաձայնությունները»,-ասել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Պան Գի Մունի խոսքով՝ դադարը, որը հայտարարված Է բանակցություններում, պետք Է օգտագործվի բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու, այլ ոչ թե մարտադաշտում նոր դիրքեր գրավելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: