Իրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագիրը
Международные новостиԻրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագիրը, որը «սպառնալիք չԷ հարեւան եւ բարեկամ պետությունների համար»:
Այդ մասին «Ֆարս» գործակալությանը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աթաոլլա Սալեհին:
«Իրանի հրթիռային ծրագիրը եւ նրա ներուժը Էլ ավելի կհզորանան, եւ դա միջուկային համաձայնագրի խախտում չԷ»,-նշել Է նա:
Այս տարվա հունվարի վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի եւ ռազմատիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նույնպես հայտարարել Էր, որ Իրանը մեծացնում Է իր հրթիռային հզորությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից իր հրթիռային ծրագրի նկատմամբ պատժամիջոցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: