Ադրբեջանի խորհրդարանը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու մասին օրինագիծ կքննարկի
Международные новостиԱդրբեջանը փոփոխում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գծով միջպետական մարմնի որոշումների իրագործման կանոնները, որին անդամակցում է, ինչի համար այդ երկրի խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքային պլան է մտցվել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների գծով միջազգային դատարանի որոշումների կատարման հնարավորության մասին սահմանադրական օրինագիծ:
Այս մասին հայտնում է report.azկայքը` նշելով, որ օրինագծի բովանդակությունը չի հրապարակվում:
Կայքը հայտնում է, որ դատելով անվանունից, օրինագիծը 2015 թվականի դեկտեմբերին ընդունված ռուսաստանյան օրենքի կրկնօրինակումն է, որով Ռուսաստանն իր վրայից հանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները կատարելու պարտավությունները: