Երկու մարդ վնասվածք է ստացել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով
Международные новостиՍտամբուլի տարբեր հատվածներում փետրվարի 4-ին գրանցվել է երկու պայթյուն: Մի դեպքում աղբաման է պայթել Սուլթանբեյլի շրջանում, որի հետևանքով վնասվածքներ է ստացել երկու մարդ:
Ինչպես հայտնում է Interfax-ը, երկրորդ դեպքում մեկ այլ շրջանում անցորդները նկատել են կասկածելի փաթեթ ու ոստիկանություն կանչել: Սակրավորները պայթացրել են փաթեթը, ոչ ոք չի տուժել: