Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Իշխանությունները արհամարհում են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները

Интервью

Հայաստանի տարածքում սպառվող գազի գնագոյացման ընթացքում մի քանի բաղադրիչներ կան, որոնք բոլորն էլ 100 %-ով կարելի է վերանայել:

Էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանի կարծիքով` չնայած ԱԺ գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ներկայացված խնդիրները բավականին «արդուկված» են ներկայացված, բայց, այնուամենայնիվ, այս կամ այն չափով ներկայացված են:

Ի դեպ, հանձնաժողովն աշխատել է ութ ամիս, որտեղ տարբեր փորձագետներ աշխատավարձ են ստացել: Այսինքն, այդ ութ ամիսների ընթացքում բավականին գումար և ժամանակ է ծախսվել, բայց ստացվում է, որ արդյունք-եզրակացությունն իր մի քանի կետանոց առաջարկներով այդպես էլ մնացել է թղթի վրա: Ու հիմա կառավարությունը խելացի հայացքով տեսախցիկների առջև փորձում է հասարակությանը համոզել, թե պատկան մարմիններն այնքան մտահոգված են գազի գնի հարցերով, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են վարում: Իսկ ՀՀ էներգետիկայի նախարարի կողմից հնչեցված բանակցությունների մասին թեզը, եթե նույնիսկ իրականություն է և եթե մեզ համար «ցանկալի» արդյունքի հանգեցնի, ապա վստահաբար կարելի է պնդել, որ չի էլ վերաբերելու գազի ներքին սպառման գներին:

Դրա պատճառն էլ այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ գազի ներկրման և ներքի սպառման գների միջև տարբերությունն այնքան մեծ է, որ այն, եթե ինչ-որ տեղ հավաքվեր, ապա ամենայն հավանականությամբ հնարավոր կիներ մեկ այլ երկիր էլ կառուցել, իսկ մեզ մոտ ոլորտի պատասխանատուներին չի էլ հաջողվում անգամ եղածը նորմալ կարգավորել:

Այս պահին ունենք այն, ինչ ունենք և հույս փայփայել, որ իշխանությունների բանակցությունները ժողովրդի հոգսը թեթևացնելու համար է, սուտ կլինի, կամ ավելի պատկերավոր՝ երևակայության ժանրից է:

Էներգետիկ-փորձագետի համոզմամբ՝ հասարակության կողմից գազի կալորիականության մասին խոսակցություններ վարելը սխալ ուղղություն է: Նա նշում է, որ եթե նույնիսկ գազի կալորիականությունը իջեցնելու համար ողջ Հայաստանի ներուժը մոբիլիզացվի, ապա դա ավելի թանկ կնստի, քան գազն իր գնով վաճառելը:

Այսինքն, գազի կալորիականությունը իջեցնելն այնքան ծախսատար գործընթաց է, որ բնակչությանը գազ մատակարարող կազմակերպությունը դժվար թե նման քայլի դիմի:

Ինչ վերաբերում է գազի մեջ օդ խառնելուն, ապա սա էլ հնարավոր չէ, քանի որ դա ոչ միայն հնարավոր չէ, այլև պայթյունավտանգ է:

«Ես դիմում եմ հասարակությանը և խնդրում եմ գազի կալորիականության մասին հարցն ընդհանրապես օրակարգից հանել: Դա կասկածամտության դրսևորում է, բայց այստեղ մի շատ լուրջ «բայց» կա: Խնդիրն այն է, որ  Հայաստանի տարածքում օգտագործվող գազի  սարքերը բոլորովին չեն համապատասխանեցվում այրվող գազի պահանջներին: Գազի այրման կազմակերպումը տեխնիկական պրոցես է, որն իրականացվում է ցանկացած տեսակի գազով աշխատող սարքի այրիչի միջոցով, որտեղ գազը հանդիպում է օքսիդացնող թթվածնի հետ»,- ասում է փորձագետը:

«Այրիչի հիմնական ֆունկցիան գազի «գրագետ» այրման ապահովումն է, ոտեղ օդի և գազի համապատասխան հարաբերակցություն պետք է ապահովվի: Եվ եթե այրիչում խախտված է  գազի և օդի փոխհարաբերությունը, ապա գազի այրումը տեսանելիորեն կատարվում է, սակայն  անհրաժեշտ ջերմաստիճան չի ստացվում»,- ասում է մասնագետը և հավելում, թե դրա հետևանքով գազօջախին դրված թեյնիկը կամ սուրճը կարող է նույնիսկ չեռալ, եթե այրվող գազի բոցում չապահովվի այն ջերմաստիճանը, որն անհրաժեշտ է գրագետ այրման պայմաններ ապահովելու համար:

Նրա համոզմամբ՝ դա ոչ թե գազ մատակարարողի, այլ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող կազմակերպության խնդիրն է: Ստացվում է, որ վերջինները, չնայած պրակտիկ ոլորտում կարողանում են լավ աշխատել, բայց այդ հարցում թերանում են:

«Գազի ներտնային սպասարկում իրականացնողները նման վերապատրաստում չունեն և նույնիսկ չգիտեն էլ, որ հարկավոր է տներում տեղադրված գազի սարքերը համապատասխանեցնել մատարակարավող գազի այրման պահանջներին:

Ի դեպ, ես ուսումնասիրել եմ շուկայում վաճառվող գազով աշխատող սարքերը: Դրանք օգտագործվող գազի նկատմամբ բավականին պահանջներ ունեն, որոնք շահագործման ժամանակ հաշվի չեն առնվում: Եթե Հայաստանը կարգին պետություն կլիներ, սահմանին մի մարդ նստած կլիներ և կասեր, որ Հայաստան կարելի է ներկրել միայն այս կամ այն գազօգտագործման սարքերը, բայց չկա այդ մարդը: Այդ պատճառով էլ գազի ծախսը տարբեր տեղերում կարող է տարբեր լինել՝ կախված օգտագործվող գազի սարքից»,- ասում է Է. Սահակյանը:

Ստացվում է, որ այդտեղ էլ բնակիչը մեղք չունի, քանի որ դրա կարգավորմամբ կրկին պետք է զբաղվեն  կա´մ մաքսային մարմինները, կա´մ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող ծառայությունը:

«Քանի որ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունը և գազ մատակարարող կազմակերպությունը «նույն բակի մարդիկ» են, ուստի պահանջը պետք է ներկայացվի «Գազպրոմ Արմենիային», իսկ նրա պետքն էլ չէ, թե ինչ է կատարվում այդ ոլորտում»,- ասում է փորձագետը:

Ի դեպ, տարբեր երկրներից ներկրվող գազի այրման օգտակար գործողության գործակիցները տարբեր են և նույն գազօջախը այս կամ այն գազով շահագործելու դեպքում արդյունքը իրարից խիստ տարբեր է:

Ասվածից հետևում է, որ իշխանություններին այնքան  էլ չեն հետաքրքրում նման խնդիրները, իսկ «Գազպրոմ Արմենիան» էլ թքած ունի թե ինչ արդյունավետությամբ է օգտագործվում իր գազը: Եվ ինչպես արդեն սկզբում նշվեց, այդ ամենի մասին հստակ շարադրված է ԱԺ գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացույթունում:

Այսինքն, գնալով ավելի տեսանելի է դառնում թե ինչու է հասարակությունը հոսանքի խնդիրները մի կողմ դրած  հիմա էլ համախմբվել գազի խնդրի շուրջ, բայց իշխանություններնայս հարցի մասին երկար լռել չեն կարող և դեռ ստիպված կլինեն շատ հարցերի պատասխանել, այդ թվում նաև,  թե ինչպես հասկանալ «գազի անխուսափելի կորուստ» արտահայտությունը և իրականում ում գրպանում է «անհետանում» այդ միլիարդների հասնող գումարները:

Արմինե Գրիգորյան

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам