Անօդաչու Է բախվել Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերին՝ Empire State Building-ին
Международные новостиՓետրվարի 4-ի երեկոյան ոչ մեծ անօդաչու թռչող սարք Է բախվել Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերին՝ 102-հարկանի Empire State Building-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են մեգապոլիսի ոստիկանության ներկայացուցիչները:
Նրանց խոսքով՝ անօդաչուի գործարկուն՝ Նյու Յորքի երիտասարդ բնակիչը, կալանավորված Է: Նա, ենթադրաբար, փորձել Է ապարատի միջոցով մի քանի լուսանկար անել, բայց կորցրել Է դրա նկատմամբ վերահսկողությունը: Տղամարդը մեղադրվում Է այն բանում, որ անօդաչուն կառավարելիս թույլ Է տվել գործողություններ, որոնք սպառնացել են շրջապատողների անվտանգությանը:
Թռչող ապարատը շենքին Է բախվել 40-րդ հարկի բարձրության վրա, իսկ այնուհետեւ 35-րդ հարկում ընկել երկնաքերի հարթակներից մեկը:
Empire State Building-ը բարձրությամբ ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսի երրորդ շենքն Է եւ երկրում՝ հինգերորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: