Զիմբաբվեի նախագահը արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել երաշտի պատճառով
Международные новостиԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն փետրվարի 5-ին արտակարգ դրության ռեժիմ Է մտցրել երկրի գյուղատնտեսական շրջանների մեծ մասում, որոնց պատուհասել Է երաշտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կառավարության հայտարարության մեջ:
Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, երկրի բնակչության 26 տոկոսը պարենային օգնության խիստ կարիք ունի:
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի տվյալներով՝ անցյալ տարի անձրեւների բացակայության պատճառով Զիմբաբվեում սովի սպառնալիքի առջեւ Է հայտնվել 1,5 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: