Իտալիայի ոստիկանությունը 100 մլն եվրո արժողությամբ ավելի քան կես տոննա կոկաին Է առգրավել
Международные новостиԻտալիայի Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական գվարդիայի՝ ուժային ստորաբաժանման աշխատակիցները 540 կիլոգրամ կոկաին են առգրավել Ջոյա Տաուրո նավահանգստում իրականացված երկու հատուկ գործողությունների ընթացքում, որը գտնվում Է երկրի հարավի Կալաբրիայի մարզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով AFP-ին, փետրվարի 5-ին հայտնել են գերատեսչության ներկայացուցիչները:
Առգրաված թմրանյութերի ընդհանուր արժեքը գնահատվում Է գրեթե 108 մլն եվրո: 40 կիլոգրամ քաշով առաջին խմբաքանակը հայտնաբերվել Է հացահատիկի բեռնարկղում, որը նավահանգիստ Է հասցվել Չիլիից: Եվս 500 կգ կոկաին ժամանել Է Բրազիլիայից՝ փայտանյութի հետ միասին: Արգելված նյութերը հաջողվել Է գտնել հատուկ սարքավորման եւ վարժեցրած շների օգնությամբ:
Ֆինանսական գվարդիայում ընդգծել են, որ տարեսկզբից նավահանգստում առգրավվել են արդեն շուրջ 700 կիլոգրամ թմրեցնող պատրաստուկներ: Ինչպես նշում Է AFP-ն, Կալաբրիայի մարզը իտալական «նդրանգետա» մաֆիայի յուրօրինակ հայրենակալվածքն Է, իսկ Ջոյա Տաուրո նավահանգստն այն հիմնական կետերից մեկն Է, որոնցով թմրանյութերը բերվում են երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: