Ռիյադը Անկարայի հետ կոորդինացնում է Սիրիա զորքեր մտցնելը. The Guardian
Международные новостиՍաուդյան Արաբիան եւ Թուրքիան մի քանի շաբաթ առաջ ռազմական գործողությունների կոորդինացման համար պատասխանատու մարմին են ստեղծել:
The Guardian թերթն այդ առնչությամբ, հղում կատարելով Էր Ռիյադում իր աղբյուրներին, հայտնում է, որ Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, Սիրիայում հակաահաբեկչական ցամաքային գործողություններում կգործի Թուրքիայի հետ համաձայնեցված, ինչի համար կարող է Սիրիա ուղարկել մի քանի հազար հատուկ ջոկատայիններ:
Նշվում է, որ երկու երկրները ցանկանում են տապալել Բաշար Ասադի վարչակարգը եւ լուրջ կասկածներ ունեն Դամասկոսի վրա առանց լրացուցիչ ռազմական ճնշման սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարի նկատմամբ:
Դրա հետ միասին, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Ահմեդ Ասսերին նախօրեին հայտարարել էր Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին, եթե նրան պաշտպանի ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան:
Որոշ միջազգային ԶԼՄ-ներ հայտնում են, որ Սիրիա զորքեր մտցնելու մասին պայմանավորվածությունը Էր Ռիյադի եւ Անկարայի միջեւ ձեռք է բերվել օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ: