Թուրքիայի նախագահի խոսնակը մեղադրել է Պուտինին Էրդողանից խուսափելու մեջ
Международные новостиԹուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեղադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիփ Էրդողանից խուսափելու մեջ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
«2016 թվականի հունվարի 29-ին ռուսական կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելուց հետո մեր նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցի առաջարկ էր արել, սակայն ռուսական կողմը դրական պատասխան դեռևս չի տվել: Դա ուզած-չուզած առաջացնում է մի հարց, թե ինչու է Պուտինը մեր նախագահից փախչում»,- ասել է Քալընը:
Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, թե Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական զինուժի թիրախը ոչ թե ԻՊ-ն է, այլ սովորական քաղաքացիները: