Մեդվեդևը 2016-ը համարում է պատասխանատու որոշումների տարի է
Международные новостиՌուսաստանի վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ելույթով է հանդես եկել կուսակցության համագումարում: ՌԴ կառավարության ղեկավարը խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրել է խնդիրները, որոնք ծառացած են կուսակցության առջև:
Մեդվեդևը գտնում է, որ կուսակցության համար, տնտեսական դժվարությունների շրջանում, սկզբունքորեն կարևոր է հաղթել բաց քաղաքական պայքարում: Նա իր կուսակիցներին խնդրել է քաղաքացիներին չխոստանալ այն, ինչ իրենք չեն կարողանա իրականացնել:
«Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք, հատկապես սուղ բյուջեի պայմաններում: Մենք վստահորեն մուտք ենք գործում քաղաքական նոր փուլ: 2016-ը պատասխանատու որոշումների տարի է, որոնք պետք է ընդունեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ չինովնիկները»,- ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով TASS-ը, ասել է Մեդվեդևը: