Լատվիա են ժամանել առաջին 6 փախստականները
Международные новостиՈւրբաթ գիշեր Լատվիա են ժամանել առաջին վեց փախստականները՝ երկու ընտանիք:
Այս մասին գրում է Delfi-ն:
Միգրանտների ընդունման կենտրոնում տեղավորված ընտանիքների կազմում նախադպրոցական տարիքի երկու երեխա կա:
Ընտանիքներից մեկը Սիրիայից է, մյուսը՝ Էրիթրեայից: Հայտնի է, որ ավելի վաղ նրանք Հունաստանում փախստականների ճամբարներում են եղել: