Թուրքիայի նախագահի թիկնազորը կանանց է ծեծել Էկվադորում
Международные новостиLife News-ը ահազանգում է, որ Էկվադոր այցի ժամանակ Թուրքիայի նախագահի թիկնապահները ֆիզիկական բռնություն են գործադրել կանանց նկատմամբ: Այժմ այդ երկրի կառավարությունը պատրաստվում է դեպքի առնչությամբ բողոքի նոտա հղել Անկարային:
Այսկերպ աղբյուրն արձանագրում է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնական այցը «նշանավորվել է» աղմկալի սկանդալով, երբ Էրդողանի թիկնապահները ձեռք են բարձրացրել նրա քաղաքականության դեմ բողոքողների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Էկվադորում Էրդողանի ելույթի ժամանակ, երբ ցուցարարները՝ հիմնականում կանայք, ընդհատել են նրա ելույթը:
Աղբյուրի պնդմամբ թուրք թիկնապահները նախ դուրս են բերել ցուցարարներին, ապա դաժանորեն ծեծի ենթարկվել ծառայողական տարածքում:
Տեսանյութը՝ այստեղ: