Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է հայտարարվել՝ զիկա վիրուսի պատճառով
Международные новостиՊուերտո Ռիկոյի նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան առողջապահական արտակարգ դրություն է հայտարարել՝ զիկա վիրուսի տարածման պատճառով:
Reuters-ը հայտնում է, որ այդ երկրում հաստատվել է զիկայով վարակվելու 22 դեպք: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակվածների մեջ նաև հղի կին կա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայում արձանագրվել է հղի կնոջ՝ զիկայով վարակվելու առաջին դեպքը: