Դամասկոսը խոստացել է արտասահմանյան անկոչ զորքերին «տուն ուղարկել դագաղներում»
Международные новостиՍիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը խոստացել է, որ արտասահմանցի զինվորականները, որոնք Սիրիայում ցամաքային գործողություններ կիրականացնեն առանց պաշտոնական Դամասկոսի հրավերի, «տուն կվերադառնան փայտե դագաղներում»:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` այս մասին սիրիացի նախարարը հայտարարել է շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Այսկերպ Մուալեմը արձագանքել է Բահրեյնի հայտարարությանը, որը հաջորդելով Սաուդյան Արաբիային, հայտարարել էր Սիրիա զորք ուղարկելու մտադրության մասին` ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններին մասնակցելու համար:
Մուալեմի կարծիքով` առիթը, որի համար Էր-Ռիադը ցանկանում է զորք մտցնել Սիրիա, անբնական է, սակայն «նման մտածելակերպը սաուդյան խենթ իշխանությունների համար կարգուկանոնի սահմաններում է»: