Արգենտինայի մայրաքաղաքում բացվել է ավանդական կառնավալը
Международные новостиԱրգենտինայի մայրաքաղաքը երաժշտությամբ և պարերով է լցրել շաբաթ օրը բացված ամենամյա կառնավալը: Մինչև փետրվարի վերջը տասնյակ գեղարվեստական խմբեր ամեն հանգստյան օրերին ելույթ կունենան Բուենոս Այրեսի փողոցներում, գրում է ТАСС-ը:
Կառնավալի ելույթների համար խմբերը, որոնցում սովորաբար միավորվում են մի թաղամասի բնակիչները, մի ամբողջ տարի անցկացնում են պատրաստությունների մեջ: Մասնակիցներից մեծ ջանքեր է պահանջվում անգամ կոստյումների պատրաստման համար:
Առաջին անգամ նման կառնավալ Բուենոս Այրեսում անցկացվել է 1869 թվականին: